ԻՄ ՄԱՍԻՆ ԹՎԵՐՈՎ

        30
        տարի հեռուստառադիո եթերում
        100
        բեմական հագուստ
        1500
        տարբեր միջոցառում
        1000
        հանդիսատես՝ ամենախոշոր երեկոն
        ԻՄ ՄԱՍԻՆ
        ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հեռուստառադիոհաղորդավար, նախագծերի ղեկավար, հանդիսավար Հեռուստառադիոհաղորդավար, բազմաթիվ տեղեկատվական-երաժշտական, ժամանցային ծրագրերի հեղինակ-վարող, նախագծերի ղեկավար, համերգների և շոու-ծրագրերի հանդիսավար: Աշխատել է Հայաստանի հեռուստատեսության Առաջին ալիքում, «Նորք» հեռուստատեսությունում, «Հայ FM» ռադիոկայանում, «Այգ», «Արմենիա» հեռուստաընկերություններում, «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքում, Հայկական երկրորդ հեռուստաալիքում, «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «ԱՐ», «Եվրոմեդիա 24» հեռուստաընկերություններում: Ներկայումս աշխատում է Հայաստանի Հանրային ռադիոյում և «Եվրասիա» միջազգային համալսարանում: ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ Ծննդյան վայր: ք. Երևան (մայիսի 7) 1989 թ. — Ավարտել է Երևանի թիվ 109 ռուսական միջնակարգ դպրոցը: 1995 թ. — Անցել է Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի առաջնային շտապօգնության դասընթացը: 1996 թ. — Ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1997 թ. — «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնագիտացել է ինտերնատուրայում՝ «Ընդհանուր բժշկական պրակտիկա» մասնագիտությամբ: 1999 թ. — Ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի հեռուստառադիոլրագրության ֆակուլտետը: 2001 թ. — Մասնագիտացել է Ռուսաստանի հեռուստառադիոաշխատակիցների որակավորման բարձրացման ինստիտուտում: 2017 թ. — Վրաստանի PR ակադեմիայում մասնակցել է հանրային կապերի մենեջմենթի դասընթացին: Ընտանեկան կարգավիճակ: Ամուսնացած է, ունի երկու զավակ: ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻ 1991–1993 թթ. — Հայկական բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ-ի «Վալերիանկա» թիմի անդամ և համահեղինակ: 1993–1994 թթ. — Երևանի «Երիտասարդության պալատի» դիսկո ակումբի DJ: ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈՅՈՒՄ 1989–1994 թթ. — Համագործակցություն Հայաստանի ռադիոյի երաժշտական խմբագրության հետ, «8:30» և «Կվադրո» ռադիոծրագրերի հեղինակ-վարող 1993 թ. — Աշխատել է «Ստերեո-ստուդիայում»՝ որպես «Նոտա-բանկ» ռադիոծրագրի հեղինակ-վարող 1994 թ. — Աշխատել է «Հայ FM» ռադիոկայանում՝ որպես ծրագրերի տնօրենի օգնական, «Տիգրան թրավել» երաժշտական ռադիոծրագրի հեղինակ-վարող 1994-ից — Աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական խմբագրությունում՝ որպես խմբագիր 1994–2000 թթ. — «55» ամենօրյա առավոտյան երաժշտական ռադիոծրագրի համահեղինակ-վարող 2000–2001 թթ. — «Ամեն առավոտ» երաժշտական ռադիոծրագրի հեղինակ-վարող 2002–2003 թթ. — «Առավոտից կեսօր» երաժշտական-տեղեկատվական ռադիոծրագրի համահեղինակ-վարող 2003–2004 թթ. — «Երաժշտական ավտոմատ» ռադիոխաղի հեղինակ-վարող 2004–2016 թթ. — Հանրային ռադիոյի առաջին ալիքի ծրագրավար 2015–2020 թթ. — «Առավոտը Հանրայինում» տեղեկատվական-ժամանցային ծրագրի համահեղինակ-վարող, խմբագիր 2016 թ. — Ներկայացրել է Հանրային ռադիոն իտալական Rai-2 ռադիոկայանի կազմակերպած «Ռադիոմենամարտ» համաեվրոպական երաժշտական ռադիոնախագծում և ճանաչվել լավագույն մասնակից-հաղորդավար 2017 թ. — Ներկայացրել է Հայաստանը Իտալիայում կայացած «Radiocity Milano» միջազգային ռադիոփառատոնին 2020–2024 թթ. — «Հաջողության նոտա» հաղորդաշարի համահեղինակ-վարող 2020 թ.-ից — «Երաժշտական առավոտ» հաղորդաշարի համահեղինակ-վարող 2025 թ.-ից — «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդաշարի համահեղինակ-վարող ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1993–1996 թթ. — Համագործակցություն Հայաստանի հեռուստատեսության երաժշտական խմբագրության հետ, «Մեր երաժշտական կամուրջը» հեռուստածրագրի հեղինակ-վարող: 1996–1999 թթ. — «ՆՈՐՔ» հեռուստատեսություն. «Մեկից-մեկ» առաջին հայկական երաժշտական հեռուստախաղի հեղինակ-վարող, «Երաժշտական Նորք» հեռուստածրագրի հեղինակ-վարող, «Նոր Նորք» շաբաթօրյա հեռուստաալիքի հեղինակ և գեղարվեստական ղեկավար: 1997 թ. — «00-99» հեռուստախաղի և «Հեռուստաբինգո» խաղարկության վարող (Առաջին ալիք): 1999 թ. — «ԱՅԳ» հեռուստաընկերության գեղարվեստական ծրագրերի տնօրեն, «Երաժշտական Այգ» հեռուստածրագրի և «ԵՍ» երիտասարդական թոք-շոուի հեղինակ-վարող 1999–2000 թթ. — «ԱՅԳ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, «Ուղիղ եթերում… ընտանեկան երեկո» հեռուստանախագծի հեղինակ-վարող: 2000 թ. — «Մեկից-մեկ» երաժշտական հեռուստալոտոյի հեղինակ-վարող (Առաջին ալիք) 2001 թ. — «Արմենիա» հեռուստաընկերության ռուսերեն լուրերի խմբագիր 2002 թ. — «Խառնաշփոթ» ժամանցային ծրագրի հեղինակ-վարող (Հայկական երկրորդ հեռուստաալիք): 2003–2004 թթ. — «Սկսենք նորից» առավոտյան նախագծի հեղինակ-վարող («Կենտրոն» TV) 2004–2011 թթ. — «Բարև Երկիր» տեղեկատվական-երաժշտական ծրագրի տնօրեն («Երկիր Մեդիա») 2009–2012 թթ. — «Կռվախնձոր» առաջին հայկական սկանդալային նախագծի համահեղինակ-վարող («Երկիր Մեդիա») 2012–2013 թթ. — «Երգում է անցյալը» երաժշտական նախագծի հեղինակ-վարող («Երկիր Մեդիա») 2013–2014 թթ. — «Մաեստրո-շոու» երաժշտական նախագծի համահեղինակ-վարող («Երկիր Մեդիա») 2015–2016 թթ. — «Ռետրո հիթ» երաժշտական նախագծի հեղինակ-վարող («ԱՐ» հեռուստաընկերություն) 2016–2020 թթ. — «Վերադարձ» հաղորդաշարի հեղինակ-վարող («ԱՐ» հեռուստաընկերություն) 2021–2023 թթ. — «Մի տնից չենք, մի օրի ենք» նախագծի համահեղինակ-վարող («Երկիր Մեդիա») 2023–2026 թթ. — «Լույսը վառի՛ր» նախագծի համահեղինակ-վարող («Երկիր Մեդիա», «Դար 21», «Եվրոմեդիա 24») ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 1997–1999 թթ. — Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենեջեր 2000–2003 թթ. — Հայպետֆիլհարմոնիայի խմբագիր 2004–2007 թթ. — Հայպետֆիլհարմոնիայի մենակատար Բազմաթիվ համերգների, տոնական, հարսանեկան, պաշտոնական և կառավարական միջոցառումների հանդիսավար Առավել կարևոր միջոցառումներից են. 1997 թ. — Սոչի քաղաքում կայացած Հայաստանի մշակույթի օրերի հանդիսավար 1998 թ. — ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի երդմնակալության արարողության հանդիսավար 1998 թ. — Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում կայացած Երկրաշարժի 10-ամյակին նվիրված հիշատակի երեկոյի վարող 2001 թ. — Սմոլենսկ քաղաքում կայացած Ռուսաստանի և Եվրոպայի արդյունաբերողների համաժողովի մշակութային ծրագրի հանդիսավար 2001 թ. — ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի առիթով կազմակերպված համերգային ծրագրի վարող 2001 թ. — Հանրապետական մարզադաշտում կայացած, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված «Հրաշափառ» երգի և հավատքի տոնի հանդիսավար 2001 թ. — Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մասնակից (Մոսկվա, Զելենոգրադ) 2003 թ. — ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի երդմնակալության արարողության հանդիսավար 2003 թ. — Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված երեկոյի հանդիսավար 2006 թ. — Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ «Աստղային անձրև» համերգային շոու-ծրագրի հանդիսավար 2008 թ. — Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ՀՀ Ազգային դրամի 15-ամյակին նվիրված տոնական երեկոյի հանդիսավար 2016 թ. — ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների մասնակցությամբ տոնական երեկոյի հանդիսավար (Ցանկն ընդգրկում է միայն հիմնական և առավել նշանակալի միջոցառումները) ՄՐՑԱՆԱԿՆԵՐ 1994 թ. — «Ասուպ-94» մրցանակ՝ «Տարվա լավագույն ռադիոծրագիր» անվանակարգում («55» երաժշտական ռադիոծրագրի համար) 1996 թ. — «Մեկից-մեկ» առաջին հայկական երաժշտական հեռուստախաղը ճանաչվել է «Տարվա լավագույն երաժշտական-զվարճալի ծրագիր» (ըստ «Այո» շաբաթաթերթի) 2001 թ. — Ճանաչվել է «Տարվա լավագույն համերգավար» (Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից) 2017 թ. — Արժանացել է «Բարձր վարկանիշ ունեցող հեռուստառադիոհաղորդավար» մրցանակին («Համազգային վստահություն-2017») 2025 թ. — AAD մրցանակ՝ «Տարվա լավագույն հեռուստանախագիծ» անվանակարգում («Լույսը վառի՛ր» հաղորդման համար)

        Տեսադարան

        PROMO WEBSITE
        Presentation of cognac NOY
        Наш свадебный эксклюзив!
        Հարսանյաց հանդես
        Զանգիր հիմա

        ԿԱՐԾԻՔՆԵՐ ԻՄ ՄԱՍԻՆ

        У нас история такая: невеста из Москвы, жених из Лос-Анджелеса, свадьба в Ереване. Гости со всего мира. Самой сложной задачей было найти ведущего, который одинаково хорошо говорит и на армянском, и на русском, и на английском языках и, при этом, может провести мероприятие с самой разношерстной публикой. Кандидатур было несколько. После свадьбы прошло почти полгода, но каждый раз когда мы просматриваем фото и видео со свадьбы, говорим друг другу: как же хорошо что мы выбрали Тиграна! Все прошло на самом высоком уровне. Изыскано, легко, на одном дыхании. Отдельное спасибо продюсеру Тиграна - Эдгару, который, откровенно говоря, пару раз спасал ситуацию, разрешая форс-мажоры так, что никто не успевал заметить, что что-то пошло не так! Не устаём благодарить ребят за отлично проведённую свадьбу!
        Давид и Тамара Айвазян
        Когда мой тогда ещё будущий свекр предложил отпраздновать свадьбу в Ереване я была в шоке! А если говорить начистоту, то даже испугалась! Мне казалось, что невозможно сделать свадьбу-мечты на расстоянии. Я продумала все до мелочей, но не знала смогу ли я осуществить все это в другой стране, ещё и не говоря на армянском языке! Но судьба сделала мне огромный подарок и мы встретили Эдгара-организатора торжеств и продюсера Тиграна! Он стал настоящим ангелом хранителем для нас! Я обращалась к нему по любому вопросу, все время была с ним на связи, он был моими руками, ногами и глазами в Ереване! Лучшего организатора свадьбы я и не могла себе представить. Спасибо большое за то, что ты был с нами в этот день! За то, что мы до сих пор можем обратиться к тебе по любому вопросу и ты всегда готов помочь! Для нас ты не просто организатор свадьбы, а уже друг нашей семьи! Отдельную благодарность мы хотим выразить ведущему нашей свадьбы Тиграну! Спасибо большое за профессионализм, артистизм и умение держать внимание зала! Особенно за то, что провел свадьбу на двух языках! Мы не представляем, как бы справились без вас двоих! Вы лучшие! И не случайно в этом году мы вернулись в Армению, чтобы сыграть свадьбу моего брата... самым первым пунктом почему мы решили опять делать свадьбу в Ереване, это вы! Лучшие из лучших!!!
        Софья и Арцрун

        ԻՆՁ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ

        ԿԱՊ ԻՆՁ ՀԵՏ

        Մեկ քայլ և Դուք կարող եք իրագործել Ձեր երազանքի երեկոն: Զանգի՛ր հենց հիմա:

        Հայաստանի Հանրապետություն

        ԵՐԵՎԱՆ


        Հեռ: +374 (99)79-89-82

        E-mail: info@tigran.tv

        © By PIXI Studio 2018