ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ
Հեռուստառադիոհաղորդավար, բազմաթիվ տեղեկատվական-երաժշտական, ժամանցային ծրագրերի հեղինակ-վարող, նախագծերի ղեկավար, համերգների, շոու- ծրագրերի հանդիսավար: Աշխատել է Հայաստանի հեռուստատեսության Առաջին ալիքում, «Նորք» հեռուստատեսությունում, «Հայ էֆ էմ» ռադիոկայանում, «Այգ» , «Արմենիա» հեռուստաընկերություններում, «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքում, Հայկական երկրորդ հեռուստաալիքում, «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում:
Ներկայումս աշխատում է Հայաստանի Հանրային ռադիոյում և «ԱՐ» հեռուստաընկերությունում:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է մայիսի 7-ին, Երևանում
1989թ. Ավարտել է Երեվանի թիվ 109 ռուսական միջնակարգ դպրոցը
1996թ. Ավարտել է Հայկական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետը
1997թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնագիտացել է
Ինտերնատուրայում` ընդհանուր բժշկական պրակտիկա
մասնագիտությամբ
1995թ. Անցել է Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի առաջնային
շտապ օգնության դասընթացը
1999թ. Ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի
հեռուստառադիոլրագրության ֆակուլտետը
2001թ. Մասնագիտացել է Ռուսաստանի
հեռուստառադիոաշխատակիցների որակավորման
բարձրացման ինստիտուտում
2017թ. Վրաստանի PR ակադեմիայում մասնակցել է հանրային
կապերի մենեջմենթ դասընթացին
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ
1991-93թ. Հայկական Բժշկական Ինստիտուտի ՈՒՀԱ-ի «Վալերիանկա»
թիմի անդամ և համահեղինակ
1993-94թ. Երևանի «Երիտասարդության Պալատի» դիսկո ակումբի DJ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈՅՈՒՄ
1989-94թ. Համագործակցություն Հայաստանի Ռադիոյի
երաժշտական խմբագրության հետ «8:30» և «Կվադրո»
ռադիոծրագրերի հեղինակ-վարող
1993թ. Աշխատել է «Ստերեո-ստուդիայում»,
«Նոտա-բանկ» ռադիոծրագրի հեղինակ-վարող
1994թ. Աշխատել է «Հայ էֆ էմ» ռադիոկայանում, որպես ծրագրերի
Տնօրենի օգնական
«Տիգրան թրավել» երաժշտական ռադիոծրագրի հեղինակ-վարող
1994-ից Աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական
խմբագրությունում, որպես խմբագիր
1994-2000թ. «55» ամենօրյա առավոտյան երաժշտական ռադիոծրագրի
համահեղինակ-վարող
2000-01թ. «Ամեն առավոտ» երաժշտական ռադիոծրագրի
հեղինակ- վարող
2002-03թ. «Առավոտից-կեսօր» երաժշտական-տեղեկատվական
ռադիոծրագրի համահեղինակ-վարող
2003-04թ. «Երաժշտական ավտոմատ» ռադիոխաղի հեղինակ-վարող
2004-16թ. Հանրային ռադիոյի առաջին ալիքի ծրագրավար
2015-ից «Առավոտը Հանրայինում» տեղեկատվական-ժամանցային
ծրագրի համահեղինակ-վարող, խմբագիր
2016թ. Ներկայացրել է Հանրային ռադիոն իտալական Rai-2
ռադիոկայանի կազմակերպած «Ռադիոմենամարտ»
համաեվրոպական երաժշտական ռադիոնախագծում
և ճանաչվել որպես՝ լավագույն մասնակից-հաղորդավար
2017թ. Ներկայացրել է Հայաստանը Իտալիայում կայացած
«Radiocity Milano» միջազգային ռադիոփառատոնին
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1993-96թ. Համագործակցություն Հայաստանի հեոուստատեսության
երաժշտական խմբագրության հետ
«Մեր երաժշտական կամուրջը» հեռուստածրագր հեղինակ-վարող
1996-99թ. Աշխատել է «ՆՈՐՔ» հեռուստատեսությունում
«Մեկից-մեկ» առաջին հայկական երաժշտական
հեռուստախաղի հեղինակ-վարող
«Երաժշտական Նորք» հեռուստածրագրի հեղինակ-վարող
«Նոր-Նորք» շաբաթօրյա հեռուստաալիքի հեղինակ և գեղ. ղեկավար
1997թ. «00-99» հեռուստախաղի վարող /Առաջին ալիք/
«Հեռուստաբինգո» խաղարկության վարող/Առաջին ալիք/
1999թ. «ԱՅԳ» հեռուստաընկերության գեղարվեստական ծրագրերի
տնօրեն
«Երաժշտական Այգ» հեռուստածրագրի հեղինակ-վարող
«ԵՍ» երիտասարդական թոք-շոուի հեղինակ-վարող
1999-2000թ. «ԱՅԳ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
«ՈՒղիղ եթերում…ընտանեկան երեկո»
հեռուստանախագծի հեղինակ-վարող
2000թ. «Մեկից-մեկ» երաժշտական հեռուստալոտոյի
հեղինակ-վարող /Առաջին ալիք/
2001թ. «Արմենիա» հեռուստաընկերության ռուսերեն լուրերի
խմբագիր
2002թ. «Խառնաշփոթ» ժամանցային ծրագրի հեղինակ-վարող
/Հայկական երկրորդ հեռուստաալիք/
2003-04թ. «Սկսենք նորից» առավոտյան նախագծի
հեղինակ-վարող /«Կենտրոն» TV/
2004-11 թ. «Բարև երկիր» տեղեկատվական-երաժշտական
ծրագրի տնօրեն /«Երկիր Մեդիա» /
2009-12 թ. «Կռվախնձոր» առաջին հայկական սկանդալային
նախագծի համահեղինակ-վարող /«Երկիր Մեդիա» /
2012-13 թ. «Երգում է անցյալը» երաժշտական նախագծի
հեղինակ-վարող /«Երկիր Մեդիա» /
2013-14թ. «Մաեստրո-շոու» երաժշտական նախագծի
համահեղինակ-վարող /«Երկիր Մեդիա» /
2015թ. «Ռետրո հիթ» երաժշտական նախագծի հեղինակ-վարող
/ԱՐ հեռուստաընկերություն/
2016թ. «Վերադարձ» հաղորդաշարի հեղինակ-վարող
/ԱՐ հեռուստաընկերություն/
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1997-99թ. Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի մենեջեր
2000-03թ. Հայպետֆիլհարմոնիայի խմբագիր
2004-07 թ. Հայպետֆիլհարմոնիայի մենակատար
Բազմաթիվ համերգների, տոնական, պաշտոնական և կառավարական միջոցարումների հանդիսավար է:
Առավել կարեվոր միջոցառումներից են.
1997թ. Սոչի քաղաքում կայացած Հայաստանի մշակույթի օրերի
հանդիսավար
1998թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի երդման արարողության
հանդիսավար
1998թ. Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում
կայացած Երկրաշարժի 10-ամյակին նվիրված հիշատակի
երեկոյի վարող
2001թ. Սմոլենսկ քաղաքում կայացած Ռուսաստանի և Եվրոպայի
արդյունաբերողների համաժողովի մշակույթային ծրագրի
հանդիսավար
2001թ. ՌԴ նախագահ Վ.Պուտինի պաշտոնական այցի առիթով
կազմակերպված համերգային ծրագրի վարող
2001թ. Հանրապետական մարզադաշտում կայացած,Քրիստոնեության
ընդունման 1700-ամյակին նվիրված, «Հրաշափառ» երգի
և հավատքի տոնի հանդիսավար
2001թ. Մոսկվա, Զելենոգրադ . Ռուսաստանում Հայաստանի
մշակույթի օրերի մասնակից
2003թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի երդման արարողության
հանդիսավար
2003թ. Ա.Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված
երեկոյի հանդիսավար
2006թ. Վազգեն Սարգսյանի անվ. մարզադաշտում կայացած
ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ,
«Աստղային անձրև» համերգային շոու ծրագրի հանդիսավար
2008թ. Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում
կայացած ՀՀ Ազգային դրամի 15-ամյակին նվիրված տոնական
երեկոյի հանդիսավար
2016թ. ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության
նախարարների մասնակցությամբ տոնական երեկոյի
հանդիսավար
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2017 թվականին «Համազգային վստահություն-2017»
մրցանակաբաշխությանը փորձագիտական գնահատականների
արդյունքում արժանացել է «Բարձր վարկանիշ ունեցող
հեռուստառադիոհաղորդավար» մրցանակին։
2001 թվականին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից
ճանաչվել է «Տարվա լավագույն համերգավար»
1996 թվականին «Մեկից-մեկ» առաջին հայկական երաժշտական
հեռուստախաղը ճանաչվել է «Տարվա լավագույն
երաժշտական- զվարճալի ծրագիր», ըստ «Այո» շաբաթաթերթի
1994 թվականին արժանացել է տարվա լավագույն ռադիոծրագիր
«Ասուպ- 94» մրցանակին, «55» երաժշտական ռադիոծրագրի
համար
ԿԱՐԾԻՔՆԵՐ ԻՄ ՄԱՍԻՆ